News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աբովյանի «Առողջապահության նախարարության տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում» մի քանի օր առաջ մահացած 34-ամյա Աննա Գ.-ն երկվորյակ երեխաների էր սպասում: Նրա առողջական վիճակը ապրիլի 7-ին վատացել է եւ տեղափոխվել է Երեւանի «Սլավ-Մեդ» բուժկենտրոն, սակայն,  «Սլավ-Մեդ»-ում կնոջ մոտ մենինգիտ է կասկածվել եւ նրան տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն. «Կնոջը մեզ մոտ բերելիս պտուղը 19 շաբաթական էր, մեզ մոտ 6 օր մնալուց հետո տեղափոխել ենք «Էրեբունի», որովհետեւ մենինգիտի կասկած է եղել: Քանի որ այնտեղ Նեւրալոգիական կլինիկա կա, տեղափոխեցինք այնտեղ հետազոտվելու եւ հետագա բուժման համար: Տեղափոխվելուց ստաբիլ վիճակում է  եղել, ինքն իր ոտքով գնացել, նստել է «Շտապօգնության» մեքենա: Մենք կասկածել ենք մենինգիտ, հետո հաստատվեց, որ տուբերկուլյոզային բնույթի է եղել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սլավ-Մեդ» բուժկենտրոնի ծննդատան տնօրեն Վարդան Ռափյանը:

Մինչդեռ «Էրեբունի» ԲԿ կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 34-ամյա հղի կինն իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում,  հետազոտություններից հետո պարզվել է, որ կնոջ մոտ տարածված տուբերկուլյոզ է. «Հրավիրվել է կոնսիլիում, որին մասնակցել են նաեւ Աբովյանի թոքաբանները, անալիզներն իրենց հիմնարկ ենք ուղարկել, դրել են ախտորոշում, որ տարածված տուբերկուլյոզ է: Այդ դիագնոզով մարդը պետք է գնա համապատասխան հիմնարկում բուժվի եւ 3-4 օր մեզ մոտ մնալուց հետո տեղափոխեցինք Աբովյան: Երբ տուբերկուլյոզի կենտրոնում վիժում է սկսվել մոտը, երկրորդ անգամ նորից մեզ մոտ է տեղափոխվել:  Վիժել է եւ նորից հետ ենք տեղափոխել: Թոքախտի բուժումն այնպիսի բուժում է, որ ծանր դեղեր է ստանում, հնարավոր է՝ նաեւ այդ  դեղերի պատճառով է վիժում սկսվել»:

Միքայել Մանուկյանի խոսքով, այն մեղադրանքները՝ իբր կինը տուբերկուլյոզից չի մահացել, այլ մահացած պտուղը ուշ հեռացնելու պատճառով առաջացած արյան վարակից՝ անհիմն են. «22 շաբաթական մահացած պտուղը պետք է ինքնուրույն վիժի, եթե մարդը երկու օրվա մեջ է վիժում՝ երկու օր ենք սպասում, եթե մի օրվա՝ մի օր ենք սպասում:  Չենք կարող մենք կեսարյան հատում անել, ինչ ա թե շուտ  հեռացվի պտուղը: Մանկաբարձական օրենքներ գոյություն ունեն, որոնք չի կարելի խախտել, մանավանդ տուբերկուլյոզով հիվանդի մոտ: Վիժումից հետո մեզ մոտ մնացել է 2 օր, 3-րդ օրը տեղափոխվել է Աբովյան: Մի 12 ժամ պահել ենք, որ համոզվենք արգանդը նորմալ է, արյունահոսություն չկա: Կնոջ  ինքնազգացողությունը մեզ մոտ տեղափոխվելու հենց առաջին օրեն էլ շատ վատ ա եղել, քանի որ ուներ գլխուղեղի, թոքերի եւ  երիկամների տուբերկուլյոզ»,-ասաց տնօրենը:

Աբովյանի «Առողջապահության նախարարության տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» նախկին տնօրեն Մարինա Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տուբերկուլյոզն այնպիսի հիվանդություն է, որը միանգամից չի սկսվում եւ նրա խոսքով, եթե հիվանդի մոտ բժիշկը կասկածում է տուբերկուլյոզ՝ առաջին հերթին պետք է անի բոլոր հետազոտությունները եւ նոր շարունակի հետագա բուժումը. «Բժիշկը տուբերկուլյոզ կասկածելու դեպքում առաջին հերթին պետք է անի բոլոր հետազոտությունները, որպեսզի հաստատվի կամ ժխտվի, հետո նոր շարունակի բուժումը: Բուժկենտրոնում այդ հիվանդույթունը հայտնաբերել տեսականորեն հնարավոր էր, սակայն, պրակտիկ չգիտեմ՝ ինչ է եղել»:

Այս ամենից պարզ է դառնում, որ «Սլավ-Մեդ» բժշկական կենտրոնում 6 օր պառկելը կնոջ համար եղել է ճակատագրական. եթե ժամանակին կատարված հետազոտությունների շնոհիվ հղի կնոջ մոտ հայտնաբերվեր տուբերկուլյոզ հիվանդությունը, այդ 6 օրերը կնոջ համար ճակատագրական չէին լինի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ