News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 37-ամյա փոխգնդապետ Ռոման Պողոսյանի կինը նրա հետ վերջին անգամ խոսել էր ապրիլի 1-ին: Ջրակնի զորամասերից մեկում իր ծառայությունն իրականացնող Ռոմանն ամեն օրվա պես գիշերը զանգել էր կնոջն ու երեխաներին, բարի գիշեր մաղթել եւ դա եղել էր նրա վերջին զանգը...

Ապրիլի 2-ին Հադրութում ապրող Ռոմանի կինը, լսելով, որ ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում, անհանգստացած զանգահարել է Ռոմանին, բայց այդպես էլ այնքան սպասված «ալո» բառը չի լսել: Ռոմանի կինն ու նրա երեք անչափահաս երեխաները մինչեւ ապրիլի 10-ը ոչ մի տեղեկություն չեն ունեցել նրա մասին: Ապրիլի 10-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով զոհվածների մարմինների փոխանակում է կատարվել, պարզվել է, որ Ռոմանը զոհվածների մեջ է՝ նրա մարմինը 18 զոհվածների մարմինների հետ հանձնվել է հայկական կողմին:

Ռոման Պողոսյանը ծնվել է 1979թ.-ի ապրիլի 12-ին, Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղում: Նրան 1998թ-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով շնորհվել է լեյտենանտ զինվորական կոչումը եւ նշանակվել է դասակի հրամանատար: 1999թ.-ին հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Ռոման Պողոսյանը տեղափոխվել է այլ զորամաս եւ նշանակվել հրետանային դիվիզիոնում՝ որպես մարտկոցի ավագ սպա: 2000թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով շնորհվել է ավագ լեյտենանտ զինվորական կոչում եւ նշանակվել՝ որպես մարտկոցի հրամանատար: Այնուհետեւ նա նշանակվել է հրետանու շտաբի պետ, միաժամանակ նա ստացել է մայոր զինվորական կոչումը, ավելի ուշ՝ դիվիզիոն հրամանատար: 2009թ.-ին Ռոման Պողոսյանը տեղափոխվել է այլ զորամաս՝ որպես հրետանային դիվիզիոն հրամանատար: 2011թ.-ին նա նշանակվել է որպես հրետանու բաժանմունքի պետ: Երկու տարի անց Ռոման Պողոսյանը սովորել եւ ոսկե մեդալով ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Միխայիլովի անվան ռազմական ակադեմիան: 2015թ.-ին ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվել է ՊԲ զորամասերից մեկում՝ որպես հրետանու բաժանմունքի պետ- հրետանու պետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ