News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը չի ծառայել բանակում, NEWS.am-ի հետ զրույցում  հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում ինքն էլ է մեկնելու առաջնագիծ, իսկ պատերազմական այս փուլում կարծում է` թիկունքում ինքն ավելի օգտակար է:

«Թիկունքում էլ շատ աշխատանք կա անելու, եւ մենք այսօր թիկունքում էլ մեր աշխատանքը իրականացնում ենք: Անհրաժեշտության դեպքում ոչ միայն ես, այլ բոլորս ենք պարտավոր գնալ առաջնագիծ»,- ասաց նա:

Տարոն Մարգարյանը նշեց, որ ծառայությունից ազատվել է օրենքի շրջանակում. ամուսնացել է, երեխաներ ունեցել. «Այո,  այդ պատճառով չեմ ծառայել, ես չեմ ազատվել, օրենքն ա ինձ ազատել, որ ասում եք` ազատվել ես ծառայությունից, ի?նչ եք հասկանում…»

Քաղաքապետը համարում է, որ իր կենսագրության այդ  բացը լրացնում է քաղաքապետարանի «խրամատներում». «Ես մինչեւ հիմա ծառայում եմ իմ երկրին, իմ ժողովրդին, իմ մասով եմ ծառայում»:

Որպես թիկունքում կատարվող աշխատանքի արդյունք՝ քաղաքապետը նշեց, որ ապրիլյան պատերազմում զոհվածներից չորսի ընտանիքի պատրաստվում են բնակարանով ապահովել։ Իսկ բնակարան ունեցողներին ֆինանսական աջակցություն կտրվի, որը կլինի քաղաքապետարանի մշակութային միջոցառումներին հատկացված բյուջեն կրճատելու հաշվին։

«Բոլորը մեր ուշադրության տիրույթում են, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով՝ 2015թ. շուրջ 30 ընտանիքի բնակարան հատկացրինք, իսկ ապրիլյան պատերազմում զոհված երեւանաբնակների հետ կապված քննարկում ենք 3-4  բնակարանի հարց, ավագանու դատին կներկայացնենք առաջիկայում, չհաշված այն ընտանիքները, որոնք ֆինանսական  կարիքներ ունեն, քաղաքապետարանի բյուջեից աջակցություն ենք տրամադրել ու այդ ֆինանսական միջոցները փորձել ենք մշակութային միջոցառումների  հաշվին իրականացնել, դա լինելու է շարունակական»,- ասաց քաղաքապետը:

Գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանը դեռեւս հստակ տեսակետ չունի «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնության  վերաբերյալ, որով առաջարկվում է, որ 18 տարին լրանալուց հետո բոլոր տղաները պետք է անխտիր ծառայեն, սակայն կարծում է, որ օրենքը պետք է գործի ըստ ժամանակաշրջանի:

«Պետք է տարբեր ուղղություններով մտածենք եւ ըստ ժամանակաշրջանի, եթե անհրաժեշտություն կա, ուրեմն պետք է բոլորն էլ գնան բանակ:  Պետք է հասկանանք` որ ժամանակշրջանում մեզ ինչ է անհրաժեշտ»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ