News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ մայիսի 13-ին, գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել. կա 1 զոհ եւ վիրավորներ:

NEWS,am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ ավազակային հարձակում են կատարել «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տան վրա: Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն եւ ատրճանակի ու դանակի սպանալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել: Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ