News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ մայիսի 13-ին, գիշերը «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն Լեւոն Ավետիսյանի տան անդամներն ավազակային հարձակում գործած անձանցից պաշտպանվել են ձեռքի տակ ընկած պարագաներով, այդ թվում թավայով եւ կաթսայով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Լեւոն Ավետիսյանի դուստրը՝ Անահիտ Ավետիսյանը:

«Ժամը չորսի սահմաններում քնած էինք, ձայներ ենք լսել հորս ու մորս ննջասենյակից: Ես ու ամուսինս գնացինք այնտեղ, տեսանք, որ երկու դիմակավոր անձինք ծեծի են ենթարկում ծնողներիս: Հարձակվեցինք նրանց վրա, ինչով կարողացել, խփել ենք»,- պատմեց Անահիտը:

Աղջկա խոսքով՝ հարձակվողներից մեկը դանակով է հարվածներ հասցրել, մյուսը՝ ատրճանակով, այդ պահին օգնության է հասել եղբայրը, որը դպրոցական է. «Ես անգամ չեմ հասկացել, թե ինչով են վիրավորել հորս՝ զենքով, թե դանակով: Իսկ ամուսնուս ու եղբորս դանակահարել են: Ես արագ հեռախոսս վերցրել եմ եւ զանգել ոստիկանություն ու «Շտապօգնություն»: Մինչեւ եկել են, նրանք արնաքամ էին եղել»:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ մայիսի 13-ին ժամը 04:25-ին հաղորդում է ստացվել, որ Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:

Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լեւոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես եւ երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջիններս Երեւանի Պոպովի փողոցի բնակիչներ, 25-ամյա Էդգար Մանուկյանն ու 29-ամյա Հրաչյա Ֆալանջյանն են:

Ճշտվել է, որ նրանք նույն օրը, ժամը 4:00-ին, ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:

Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար, նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ամենաշատ