News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարում այսօր Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է քայլեր, որոնց արդյունքները դանդաղ են, բայց օբյեկտիվ: Այս մասին մայիսի 13-ին ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով «Կառավարություն – քաղաքացիական հասարակություն» հակակառուպցիոն համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով քաղաքացիական հասարակության հետ Հայաստանի Կառավարության համագործակցությունն արդեն արդյունքներ է տալիս ու դրա համար կա լուրջ ներուժ: «Վերջին մեկ տարում իրականացվել են բավականին շատ քայլեր ու գրանցվել է որոշակի առաջընթաց»,- նկատել է Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ ստեղծվել է Հակակոռուպցիոն խորհուրդ, ընդունվել է ռազմավարություն: «Մշակվել է նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական ու վարչական պատասխանատվության մասին օրինագիծ: Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ օրինագիծը կհաստատվի Կառավարության կողմից»,- ասել է նախարարը՝ պարզաբանելով, որ խոսքը եկամուտների մասին հայտարարագրեր չներկայացնելու, թերի ներկայացնելու կամ կեղծելու մասին է: «Բավարա՞ր են այդ քայլերը ու դրանք բավարարո՞ւմ են արդյոք մեզ: Իհարկե ոչ: Միանշանակ կարող եմ ասել, որ մենք ունենք ֆիքսված արդյունքներ: Կարծում եմ, որ այսօր մենք կատարում ենք քայլեր, որոնք արդյունքներ են տալիս դանդաղ, բայց օբյեկտիվ: Բայց մենք պետք է իրականացնենք բազմաթիվ քայլեր ու ծրագրեր, ու այդ տեսակետից մեր կամքը անսասան է»,- վստահեցրել է Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի երեկվա հանձնարարականին՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ, նախարարը շեշտեց քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարեւորությունը՝ նշելով որ Կառավարությունը պատրաստ է այս հարցերը քննարկել ցանկացած գործընկերոջ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ