News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ցանկացած հայտարարություն ապացուցվում է իրականացվող գործերով: Այս մասին այսօր` մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը` անդրադառնալով տնտեսական փոփոխությունների վերաբերյալ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեին արված հայտարարությանը:

«Եթե այդ ժանակամիջոցում չեն երեւա հստակ քայլեր, կլինի համապատասխան գնահատական: Վարչապետը արձանագրեց պահի լրջությունը: Մեր առջեւ լրջագույն մարտահրավերներ են, թեւակոխել ենք մի փուլ, որ չունենալով տնտեսական հաջողություններ, կարող ենք ունենալ լրջագույն խնդիրներ պետականության հետ կապված: Արցախում կանգնած մեր թշնամին կես օր ժամանակ ունենալով ականջներ ու քթեր ա կտրում»,- ասաց Վարդան Այվազյանը:

Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարի մասին վարչապետի արած հայտարարությանը` Վարդան Այվազյանը նշեց, որ մենաշնորհի դեմ պայքարի ոլորտում կառավարության դերակատարումը կա, բայց դրանով պետք է զբաղվի նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնժողովը:

Վարդան  Այվազյանը նշեց, որ հայտարարությանը հաջորդող քայլերը պետք է լինեն «հստակ թվերով»:

«Պետք է լինեն հստակ քայլերով, հստակ թվերով: Եթե խոսում ենք բյուջետային ծախսերի կրճատման մասին, պետք է հստակ ասենք` էս ոլորտում էսքան աշխատող կրճատվել է»,- ասաց Վարդան Այվազյանը` նշելով, որ հակամենաշնորհային գործընթացի դեպքում էլ մի ամբողջ համախումբ պետք է աշխատի:

Պատգամավորը վստահեցրեց, որ ինքը դղյակներ չունի, չի վախենում, որ ստուգումները իրենցից սկսեն:

«Ես դրսից եմ փող բերել ու հարստացել, այլ ոչ թե ներսից գողացել: Գտի մեկին, որ դրսից երկու կոպեկ փարա է բերել ու հարստացել»,- նշեց նա:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջին քայլով կառավարությունն անցնելու է բյուջեի խնայողության խիստ ռեժիմի:   Վարչապետն ասել է, որ պետական կառավարման համակարգի այն պետք է դառնա ավելի կոմպակտ, կլինեն կրճատումներ: վարչապետը շեշտել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:  Հովիկ Աբրահամյանն ասել է, որ պայքարելու են նաեւ մենաշնորների դեմ, դրանք բացահայտելու հարցում կառավարավարության աշխատանքը բավարար չի եղել:

Տպել
Ամենաշատ