News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կաշառակերության դեմ պայքարի հարցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամբողջ ելույթը քրեական խոստովանական ցուցմունք է, որը քաղաքական տեսակետից հրաժարականի է տանում։ Այս մասին մայիսի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ,  ասել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ կաշառակերության դեմ պայքարի մասին Հովիկ Աբրահամյանի ելույթի միակ ճիշտ բանը «հարգելի գործընկերներ» արտահայտությունն էր։ «Հովիկ Աբրահամյանի ամբողջ ելույթը քրեական խոստովանական ցուցմունք է, որը քաղաքական տեսակետից հրաժարականի է տանում։ Ելույթի վերջում նա պետք է ասեր, որ հրաժարվում է պաշտոնից»,- ընդգծել է Մարտիրոսյանը եւ հավելել, որ նրա խոսքը ազդեցիկության առումով զիջում էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։ «Պաթոսը չկար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասել էր, որ ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտ է անցնել առավել տնտեսող աշխատանքային ռեժիմի՝ կրճատել գործուղումները, վերանորոգումները, ծառայողական մեքենաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ