News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 29-ամյա Հրաչյա Ֆալանջյանի հարազատները պնդում են, որ նա ոստիկանության աշխատակից է,  աշխատանքից հեռացված չի եղել, իսկ դեպքի օրն էլ հերթապահության է եղել: Ավազակային հարձակման ժամանակ ստացված վնասվածքներից մահացած Հրաչյայի հարազատների խոսքով, այդ օրը երեկոյան նա իր մորն ասել է, որ աշխատանքի է գնում՝ հերթապահության է եւ գիշերը տուն չի գալու:

«Հրաչյան աշխատանքի է եղել, ոնց կարար աշխատանքից հեռացված լինել:  Մորն ասել է, որ հերթապահության է եւ գնացել է»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Հրաչյայի հարազատները:

Նրանց խոսքով, Հրաչյան խելոք, աշխատասեր տղա էր եւ ընդունակ չէր նման արարքի, հարազատների համար այս պատմության մեջ շատ բան անհասկանալի եւ մութ է մնում. «Ինքը շատ լավ, խելոք տղա էր, նման քայլի ընդունակ չէր: Բացի այդ ասում են՝ պատուհանից է մտել,  ոնց կարող էր պատուհանից մտնել էդ մարդկանց տուն՝ մոտ 110 կիլոգրամ էր, անգամ մի քանի մետր քայլում՝ վատանում էր, շնչահեղձ էր լինում, ուր մնաց պատուհանից տուն մտներ: Նա էն մարդը չէր, որ ավազակային հարձակում իրականացներ ինչ-որ մեկի վրա, նա ոչ մի բանի կարիք չի ունեցել, որ հանուն փողի նման քայլի գնար»:

Նշենք, որ Հրաչյայի հայրը մահացած է, նա ապրում էր մոր եւ փոքր քրոջ հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է  տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգարը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Հրաչյա Ֆալանջյանը նախկին ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից: Ըստ ոստիկանության՝ ավազակային հարձակման նպատակով Հրաչյան ու Էդգարը լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց: Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց: Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց,  57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մկրտչյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ