News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում այժմ մի քանի հարյուր հազար երեխա մեծանում է առանց հոր, քանի որ ամեն երրորդ ընտանիքի հայրը արտերկրում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Հայաստանում ամեն մի երրորդ ընտանիքի հայրը արտերկրում է՝ նշանակում է, որ մի քանի հարյուր հազար երեխա մեծանում եւ դաստիարակվում է առանց հոր: Մենք արական մշակույթի պատկանող ազգ ենք, հոր դերակատարությունը  երեխաների հոգեւոր եւ վարքային դաստիարակության առումով շատ կարեւոր է: Փորձը ցույց է տվել, որ հանցավորների, սեռական շեղումներ ունեցողների 70 տոկոսը  կամ հայր չի ունեցել, կամ էլ հայրն իր դերակատարությունները բավականին վատ է կատարել: Սա նշանակում է, որ հայ ընտանիքի ամրությունն ու լավ սերունդ դաստիարակելու հնարավորությունը վտանգված է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ