Մայիսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 15-ին երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,
Կոտայքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,
Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,
Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +24+29,
Արարատում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +27+30,
Արմավիրում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +27+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +27+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +29+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +22+27,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+28։





























