News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ասկերանում ապրող Թոֆիկ Ալիեւն ու նրա կինը միայն խաղաղության մասին են խոսում: Նրանց ցավ է պատճառում այն, որ հենց իրավիճակը սահմանին լարվում է, բոլորը հիշում են` Թոֆիկն ադրբեջանցի է:

«Արդեն 52 տարի է` Թոֆիկն Ասկերանում ա ապրում, պատերազմին էլ էստեղից չի գնացել, պահակ աշխատելու տարիներին կարտոշկա ա բերել զինվորների համար: Ախր մենք պատերազմ չենք ուզում, թող ոչ մի երեխա չզոհվի»,- նեղսրտած ասում է Թոֆիկի կինը` տիկին Վալյան:

Վալյա Թովմասյանն ասկերանցի է, ծնողներ չունի, միակ եղբայրը մահացել է 24 տարեկանում: 1960-ական թվականներին նա հանդիպում է գործի բերումով հաճախ Ասկերան եկող Թոֆիկի հետ, սիրահարվում են ու ամուսնանում:

«Խոխեք չունենք, իմ ամեն ինչն ա Թոֆիկը, ոչ մեկը ես չունեմ, ոչ մի բարեկամ»,- պատմում է տիկին Վալյան:

Թոֆիկը, ընդհակառակը, յոթ եղբայր ու երկու քույր ունի, որոնցից արդեն մոտ երեք տասնամյակ տեղեկություն չունի:

Այս օրերին լրագրողների ուշադրությունից ամուսինները նեղսրտում են. 22 տարի Ասկերանում ոչ ոք չի հիշել, որ Թոֆիկը հայ չէ, լավ հարաբերություններ ունեն հարեւանների հետ:

Տիկին Վալյան հիշում է, թե Արցախյան պատերազմի օրերին ինչպես են նկուղում պահել զինվորներին: Ալիեւները ջերմությամբ են խոսում այն տղաների մասին, որոնց հաց են տվել. «Եթե վատը լինեինք, կգային, մեր տանը կմնայի ՞ն..»:

Թոֆիկ Ալիեւն արդեն 52 տարի Ասկերանում է բնակվում, իր խոսքով, երբեւիցե ցանկություն էլ չի ունեցել Ադրբեջան վերադառնալու:

«Լոխ լավ ա, էստեղ ապրում ենք, էստեղ էլ մեռնելու ենք»,- ասում է նա:

Սա 85-ամյա ծերունու միակ խոսքն էր. նա մեր խոսակցությանը գրեթե չի մասնակցում: Պատշգամբից դուրս է նայում ու կնոջ պատմածին ոչ մի կերպ չի արձագանքում: Վերջում կրկին ընդգծում է` մենք Ասկերանից գնացողը չենք:

Ամուսիններն ապրում են կենսաթոշակով: Տարբեր հիվանդություններ ունեցող ամուսինները գումարի մեծ մասը տալիս են դեղորայքին: Կենցաղային վատ պայմաններից, սակայն, չեն դժգոհում. այսօր միայն խաղաղության մասին են մտածում:

«Մենք մեծ ենք, առանց ուտել էլ կապրենք: Մենակ մեր խոխեքը լավ լինեն, սահմանին էլ հանգիստ»,- եզրափակում է տիկին Վալյան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ