News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մայիսի 13-ին օրվա երկրորդ կեսին  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև գիշերը: Հակառակորդը   ականանետեր, նռնականետեր և զենիթային կայանք է կիրառել: Հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 21-ամյա  Հովհաննես Պողոսյանը: Հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Վիեննայում նախատեսվում է Սարգսյան- Ալիեւ հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները: ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հաստատել է, որ հանդիպմանը կասնակցի նաեւ պետքարտուղար Ջոն Քերին:

Ուկրաինայի Լվով քաղաքում կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ  միջադեպ է տեղի ունեցել ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջև: Առաջին մենամարտում Աշոտ Հարությունյանը հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ: Երկրորդ մենամարտում ադրբեջանցու մրցակիցը արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանն էր, մենամարտի ավարտին մնացել էր մի քանի վայրկյան  և նա ակնհայտ հաղթանակ էր տանում մրցակցի նկատմամբ: Դա զայրացրել է դահլիճում գտնվող ադրբեջանցիներին, որոնք սկսել են հայհոյանքներ բղավել մեր մարզիկի հասցեին: Ադրբեջանցու մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին: Սկսվել է ծեծկռտուք, ռինգ են մտել մահակներով զինված մի խումբ ադրբեջանցիներ եւ հարձակվել հայ մարզիկների վրա: Արդյունքում ադրբեջանցիները որակազրկվել են: Ի դեպ արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է: 

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվել է: 20-ամյա  Գուրգենը մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ: Երևանի գիշերային ակումբերից մեկում ապիլի 17-ին տեղի էր ունեցել խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ, և հենց այդ գործի շրջանակներում էլ պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել:

Նախկին ընկերուն եւ նրա եղբորը սպանելու մեջ կասկածվող Հայկին սպանությունից ժամեր անց գտել են ձորակում կախված: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Նախօրեին վաղ առավոտյան նա ներխուժել է Արմենակյանների տուն, դանակով սպանել 29-ամյա Շողիկին, եւ նրա եղբորը՝ 26-ամյա Շավարշին, վիրավորել նրանց հորը: հարեւանները պատմել են, որ Հայկը դատվածություն ուներ, Շողիկի ընտանիքը դեմ էր նրանց հարաբերություններին:

Հայաստանում 17-ամյա տղաների 26 տոկոսը կանոնավոր ծխում է, 11 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել՝ ցույց է տվել հետազոտությունը: Նույն տարիքի աղջիկների 8 տոկոսը ասել է, որ գոնե մեկ անգամ փորձել է ծխել, իսկ 2 տոկոսը կանոնավոր ծխում է: Հետաքրքիր է, որ գյուղերում դեռահաս ծխողների թիվն ավելի մեծ է, քան քաղաքում: Այց ցուցանիշը այլ երկրների համեմատ մեծ չէ, սակայն միեւնույն է, մտահոգում է մասնագետներին:

Հայաստանում ավելացել է տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունների թիվը, երիտասարդ աղջիներ հիմա ավելի հաճախ են ամուսնանում տարիքով ավելի մեծ տղամարդկանց հետ՝ ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Բացի դրանից ավելացել է այն  տղամարդկանց թիվը, «որոնք մեկից ավելի ընտանիք» ունեն, թեեւ դա հիմնականում անում են թաքուն

Իր հերթին, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել է,ո ր մի քանի հարյուր հազար երեխա Հայաստանում այժմ մեծանում է առանց հոր, քանի որ ամեն երրորդ ընտանիքի հայրը արտերկրում է: Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ հանցավորների, սեռական շեղումներ ունեցողների 70 տոկոսը կամ հայր չի ունեցել, կամ էլ հոր մանսակցությունը նրա դաստիարակությանը բավարար չի եղել: Մասնագետները մտահոգված են՝ հայ ընտանիքը վտանգված է:

Փոխանակման կետերում այսօր  դոլարը գնել են միջինը 476 դրամով: Եվրոյի առքը կազմել է  առավելագույնը՝ 544,  նվազագույնը՝ 534 դրամ, վաճառքը՝ նվազագույնը 546, առավելագույնը՝ 550 դրամով: Ռուբլու առքը միջինը 7.15, վաճառքը 7.52 դրամ է:

Երեւանում մայիսի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 14-16, իսկ վաղը ցերեկը՝ 27-29 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ