News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծանր հիվանդությունից հետո 75 տարեկանում մայիսի 15-ին կյանքից հեռացել է անվանի հայ գեղանկարիչ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը):

Արշոյի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում եւ մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա), ինչպես նաեւ Հայաստանի տարբեր պետական հաստատություններում (Սարդարապատի թանգարան, Հայաստանի գեղարվեստի ֆոնդ եւ այլն):

Արվեստագետի ստեղծագործությունները հայկական գեղանկարչությունը հարստացրել են նոր կենսական երանգներով, պատկերման հնարքներով եւ գույների յուրօրինակ համադրումով: Նա ստեղծագործում էր գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչեւ գրաֆիկա, կերամիկայից մինչեւ քանդակագործություն:

Նկարչի հոգեհանգստյան արարողությունը կկայանա մայիսի 16-ին, ժամը 17:30-20:00-ին, Թեւոսյան 10բ հասցեում գտնվող (Ջրվեժ տանող ճանապարհին) հոգեհանգստի սրահում:

Լուսանկարը՝ Photolure-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ