News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Եթե մենք ունենայինք համապատասխան զենքերը, Ադրբեջանն ագրեսիայի դիմելու համարձակություն չէր ունենա: Եթե մենք ունենայինք դիվանագիտություն եւ ազգային շահերից բխող հստակ պետական քաղաքականություն, մենք չէինք անդամակցի ՀԱՊԿ-ին: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանը:

«Մենք այս պահին ունենք հողեր, որոնք չենք կարողացել պաշտպանել: Մեր 20-ամյա զինվորները կանխել են աղետը 80-ական զենքերով: Սա մեր անլրջության հետեւանքն է, որ չունենք ժամանակակից զենք, որով պաշտպանվենք: Այդ անլրջությունն է բերել ագրեսիայի Ադրբեջանի կողմից»,-ասաց նա ու հավելեց. «Մենք ասում ենք, որ պետք է փոխել իրավիճակը՝ ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ թույլ տալով, որ Արցախի իշխանությունները կարողանան բանակցել, ոչ թե Մոսկվայից հրավիրեն մի պաշտոնյայի եւ այդ պաշտոնյան ՀՀ-ից գնա Մոսկվա, ու հետո ասեն, թե իրեն են կանչել, ինքն է գնացել: Այդպես չի կարող լինել: Սա անլրջության, ինքնիշխանության բացակայության մասին է խոսում: Եթե պետք էր ինչ-որ տեղ մեկնել, որոշումը պետք է կայացվեր Երեւանում եւ Ստեփանակերտում՝ բարձրագույն մարմնի կողմից: Ոչ թե կանչեն գենշտաբի ինչ-որ ղեկավարի եւ ասեն՝ դե իրեն են կանչել, ինքն էլ մեկնեց: Ու հետո մեր անունից կասեցնեին մեր հայրենիքի ազատագրումը»:

Փոստանջյանի խոսքով, Ադրբեջանը ունենալով Թուրքիայի եւ Ռուսաստանի հովանավորությունը, երբեք չի ճանաչելու ԼՂՀ անկախությունը:

«Բոլոր հիմնավորումները, որ ԼՂՀ ճանաչման դեպքում լայնածավալ ռազմական գործողություններտեղի կունենա, հիմա էլ են տեղի ունենում: Մենք հիմա էլ պատերազմի մեջ ենք ու եթե ուզում ենք կանխել պատերազմը, լինենք գործոն, պետք է ճանաչենք Արցախը»,-ընդգծեց նա:

Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է այդ օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ մեծ օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ