Կան կասկածներ, որ այս փուլում Հայաստանի կողմից ԼՂՀ իրավաբանական ճանաչումը չի հանգեցնի դրա միջազգային ճանաչմանը: Այս մասին մայիսի 16-ին Աժ-ում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ԼՂՀ անկանխության ճանաչման մասին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի առաջարկած օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցի քննարկումների ժամանակ:
Զոհրաբյանի խոսքով բոլորն էլ հայրենիքին բարօրություն են ուզում: Ու եթե վստահ լինենք, որ Ղարաբաղի դե յուրե ճանաչումը կհանգեցնի միջազգային ճանաչման ու լրացուցիչ սպառնալիքներ չի ստեղծի Լեռնային Ղարաբաղի բնակչության ու զինվորականների համար, օրինագիծը անհրաժեշտ կլինի ընդունել: «Բայց պետք է մտածել, արդյոք նման քայլը այս փուլում կհանգեցնի ցանկալի արդյունքների: Մենք պետք է առաջնորդվենք «Մի՛ վնասիր» սկզբունքով: Դրա համար էլ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի քվեարկությանը»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն մայիսի 16-ին լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկել երկու ընդդիմադիր պատգամավորների օրինագիծը՝ ԼՂՀ անկախության ճանաչման մասին: «Կողմ» են քվեարկել 12 պատգամավորներ, մնացածը պարզապես չեն մասնակցել քվեարկությանը:





























