News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Վահան Բադասյանը պետք է զգույշ արտահայտվի Արցախի հերոսի վերաբերյալ հայտարարություններ անելուց: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի այն հայտարարության մասին, թե օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս կանգնել եւ հայհոյել է զինվորականներին, որոնք մեքենայով կանգնած են եղել նույն ճանապարհին, նաեւ ասել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը պատերազմական տարիներին Արցախում զբաղված է եղել թալանով:

Բաղդասարյանի խոսքով՝ եթե մարդիկ հայտարարություն են անում, պետք է պատասխանատվություն կրեն եւ իմանան` ում մասին ինչ հայտարարություն են անում:

«Առավոտից իրիկուն Մանվել Գրիգորյանի քնելաժամանակն օրական 3-4 ժամ է, եւ նա կարգավորում է բոլոր խնդիրները: Նա երիտասարդացել է, հիշել է 90-ականները եւ պայքարում է»,-ասել է Բաղդասարյանը:

Նա կոչ է արել ձեռնպահ մնալ նման հայտարարություններից. «Արդեն սկսել ենք քննադատել այն մարդկանց, որոնք որ այս օրերին պիտանի են: Արդեն սկսել ենք այդ մարդկանց քննադատել, որպեսզի իրենց էլ նեղացնենք: Մանվել Գրիգորյանը նեղացող չէ, նրա ամենաբարձր շահն իր երկրի խաղաղությունն է: Նա որեւէ հայտարարությունից չի կարող նեղանալ եւ վերադառնալ»:

Վահրամ Բաղդասարյանը կարծում է՝ այս օրերին պետք է միայն դրականը տեսնել. «Հավաքվել եք, ասում եք՝ Մանվել Գրիգորյանն ինչ-որ մեկին հայհոյել է: Լավը տեսեք, դրականը տեսեք: Գնացեք մի հատ ուսումնասիրեք Մանվել Գրիգորյանյանի առօրյան»:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանն Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս կանգնել եւ հայհոյել է զինծառայողներին, որոնք մեքենայով կանգնած են եղել ճանապարհին՝ իրենց իրերը դասավորելու եւ դիրքեր մեկնելու համար: Մանվել Գրիգորյանին զայրացրել է հանգամանքը, թե իր ճանախարհը նեղ է եւ չի կարող շարասյունով անցնել: Ըստ Բադասյանի՝ Մանվել Գրիգորյանի թիկնապահներն էլ մեքենաներից իջել են եւ սպառնացել զինվորներին:

 

Տպել
Ամենաշատ