News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Զորամասերից մեկում երգիչ Արմենչիկի՝ զինծառայողներին «օգնություն»  բաժանելու դեպքով կատարվել են ուսումնասիրություններ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ-ում:

«Որեւէ քրեական, հանցավոր բան չկա, տեղի է ունեցել անփութություն, որի համար հրամանատարությունը համապատասխան զգուշացում է  ստացել»,-ասել է նա:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Արմենչիկը զորամասերից մեկում շարք կանգնած զինվորներին պոլիէթիլենային տոպրակներով ինչ-որ բան է բաժանում, իսկ զինվորները հերթով գալիս ու վերցնում են: Տեսանյութում երեւում է՝ ինչպես է Արմենչիկը ժամանակ առ ժամանակ նայում տեսախցիկին: Տեսանյութը խիստ քննադատության է արժանացել հասարակության շրջանում՝ զինվորին նսեմացնելու համար:

Տպել
Ամենաշատ