News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը տարածել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրը Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով։

Մասնակիցները հաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում։ Համանախագահները պնդել են 1994 եւ 1995թթ. Հրադադարի համաձայնագրերի պահպանման կարեւորությունը։

Իրենց հերթին նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնման շուրջ։ ԵՒ վերջապես, նրանք պայմանավորվել են շարունակել ահետ կորածների մասին տվյալները փոխանակումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։ Այդ հարցին իրենց հավատարմությունը նախագահները հայտնել էին դեռ Փարիզում, 2014թ. հոկտեմբերին։

Նախագահները պայմանավորվել են համընդգրկուն կարգավորման բանակցությունների վերականգնման բանակցությունների հաջորդ փուլի շուրջ, որը պետք է կայանա հունիսին, երկուստեք համաձայնեցված վայրում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ