News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վիեննայում նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ: Այս մասին Վիեննայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր նպատակն էր՝ պարզել արդյոք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի՞, եւ այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով»,- ասել է հանրապետության ղեկավարը եւ նշել, որ հանդիպման արդյունքները բավարար են. «Ընդհանուր առմամբ ես եւ իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով, եւ սրա մասին շատ ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը: Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Բայց այնուհանդերձ Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը եւ ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման»:

Միաժամանակ նախագահ Սարգսյանը ակնարկել է, որ Ադրբեջանի ղեկավարի հավաստիացումներին պետք է սկեպսիսով վերաբերվել:

«Դուք շատ լավ հասկանում եք եւ, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետեւյալն է. դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետեւ այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետեւ պատերազմը լավագույն լուծումը չէ: Ուստի կտեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան: Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով»:

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում կայացած բազմակողմ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ