Հայաստանի տարածքում մայիսի 18-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-21-ին կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 18-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Կոտայքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+23,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +24+27,

Արարատում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +25+28,

Արմավիրում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +25+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +25+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +22+26,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +20+23։