News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացնում է, որ սեպտեմբերի վերջին այցելել է Վան, որտեղ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում հայերին արգելել են աղոթել ու մոմ վառել:

«Սեպտեմբերի 26-28-ը՝ սփյուռքահայ փոքր խմբի առաջարկով նրանց ուղեկցում էի դեպի Անի, Բայազետ, Վան, Բիթլիս, Մուշ եւ Կարս։ Սեպտեմբերի 26-ին, կիրակի օրը՝ ընդամենը մեկ շաբաթ անց սեպտեմբերի 19-ի Պատարագից, հայերին թույլ չտվեցին Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ներսում «Հայր Մերը»  աղոթել։ Ամբողջ օրը կղզում եւ եկեղեցում հսկողություն իրականացնող ոստիկանները ոչ միայն արգելում են մոմավառությունը, այլ որեւէ աղոթք։ Բելգիացի զբոսաշրջիկները, որոնք այդ պահին եկեղեցում էին, զարմացած էին թուրք ոստիկանների պահվածքից։ Երբ քաշքշուկով ավարտվեց «Հայր Մերը», ոստիկաններից մեկը մեզ ասաց, որ իրենց հրահանգել են թույլ չտալ բարձրաձայն աղոթել, քանի որ սա թանգարան է։ Անիմաստ էր բացատրել, որ անգամ թանգարանում արգելված չէ աղոթելը:

Այս հաղորդագրությունը տարածում եմ ոչ թե հակաթուրք տրամադրություններ ցանելու, այլ պարզապես հայ ուխտավորներին տեղյակ պահելու, որ նրանք Սուրբ Խաչում աղոթել կամ մոմ վառել կարող են եկեղեցու բակում միայն:

Հավելեմ նաեւ, որ Անիի եկեղեցիներում, ավելի հստակ Մայր Տաճարում, որտեղ պատրաստվում է ուրբաթօրյա նամազ անել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ  Դեւլեթ Բահչելին, հսկողություն չի իրականացվում եւ հանգիստ կարելի է մամ վառել ու աղոթել։ Կարսի Առաքելոց եկեղեցին, որը տարիներ առաջ թանգարանից վերածվեց մզկիթի, գրեթե այցելուներ չունի։ Կարսում բոլորը գիտեն եւ Առաքելոցը շարունակում են կոչել իր ճիշտ անունով՝ Էրմենի Քիլիսեսի, այինքն՝ հայկական եկեղեցի»,- ասված է լրագրողի հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական իշխանությունները, սակայն, խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին: Խաչը բերվել եւ տեղադրվել է եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ է դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեն այցելել կղզի: Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, որ Վան այցելելու ցանկություն հայտնածների 90 տոկոսը հրաժարվել է իր մտքից՝ խաչը չտեղադրելու որոշումից հետո:

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ