News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


«Բուրգի» գործով անցնող «Վանոյի Արտակն» (Արտակ Գալստյան-խմբ.) այս անգամ իր հետեւից շատ մարդ է տանելու: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանավորմանն ու շորթման դեպքին:

«Ի՞նչ է նշանակում՝ վեց անգամ մամուլի ասուլիս է հրավիրել, որից հրաժարվում եմ, հետո գրելը, թե պատգամավորը կապրիզներ է անում պատերազմի ժամանակ՝ թեմա պատրաստելով ադրբեջանական կայքերի համար, դրանից հետո գումար ուզել՝ ամսական կտրվածքով: Հետո պարզվեց, որ սրանց թիկունքում կենդանաբանական օրգանիզմներ կան, որոնք այս օրերին հիստերիայի մեջ են ընկած, ոստիկանական տպավորություն թողող կայքերով ու ֆեյսբուքյան էջերում բացահայտ տականքություններով, ապազգային մակարդակի անբարոյական ստով ու այլանդակությամբ են դրսեւորվում: Շորթողին զոհ են սարքել ու սեփական փտախտի հոտն են տարածում ինտերնետով մեկ: Գործում է այդ խումբը շատ փնթի, հետքեր ու պոչեր են թողել տարբեր տեղեր: Բոլոր փաստերը կուտակված են, նախաքննությունը տիրապետում է դրանց բավարար չափով, շատ հեռուն գնալու համար: Այդ կայքերի հետ կապված փաստաբան կոչվողների խումբը, որը թաթախված է բազմաթիվ պատմությունների մեջ եւ փողի դիմաց մարդ վարկաբեկելու բիզնեսով է զբաղված, մեծ հետաքրքրության առարկա է դարձել: «Բուրգի» գործով անցնող «Վանոյի Արտակ» կոչեցյալն այս անգամ իր հետեւից շատ մարդ է տանելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ վստահեցնելով, որ բոլոր մեղավորները պատժվելու են՝ անկախ ունեցած դիրքից եւ զբաղեցրած պաշտոններից:

Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:

Այնուհետեւ կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300 հազարական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:

Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմանում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը եւ մամուլի ակումբի ղեկավարը բռնվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել նաեւ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:

Անի Հովհաննիսյանին ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել շորթման հատկանիշներով: Նրանք կալանավորված են:

Տպել
Ամենաշատ