News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նախօրեին Վիեննայում կայացավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահները: Սա երկու նախագահների առաջին հանդիպումն էր ապրիլյան պատերազմից հետո: Մինչեւ այդ Վիեննայում նախագահներն առանձին հանդիպումներ ունեցան Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ապա՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Բոլոր հանդիպումներին քննարկման թեման ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններն էին: Հանդիպումների արդյունքում արտգործնախարարները տարածել են հայտարարություն, որում նշվում է՝ մասնակիցները հաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում։  

Համանախագահող երկրների ներկայացուցիչները համաձայնել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը պետք է իրագործվեն անշեղորեն, դրանց իրականացման համար ներդնել մշտադիտարկման եւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ,  ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները, քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:

Փաստորեն՝ Ադրբեջանն առաջին անգամ համաձայնել է հետաքննության մեխանիզմների ներդրմանը, մինչդեռ նախկինում պնդում էր, որ դրան կհամաձայնեն միայն տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերումից հետո: Բացի դրանից, Ադրբեջանը նպատակ ուներ ապրիլյան գործողություններով դադարեցնել 94-ի զինադադարի պայմանագիրը եւ պարտադրել նորը, ինչը Բաքվին փաստորեն չհաջողվեց: Համանախագահողները Վիեննայում վերահաստատեցին զինադադարի ռեժիմի պահպանումը՝ 1994-ի պայմանագրի պայմաններով:

Ավելի ուշ՝ արդեն Հայաստան վերադառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանը օդանավում լրագրողներին ասել է, որ հայկական կողմը կառուցողական առաջարկ է արել՝  մոնիտորինգի մեխանիզմը հաստատել մինչեւ երկու նախագահների հաջորդ հանդիպումը, որը հունիսին անցկացնելու շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նրա խոսքով՝ հայկական կողմն ընդհանուր առմամբ բավարարված է հանդիպման արդյունքներով: Ալիեւը մի քանի անգամ շեշտել է, թե իրենք պատերազմի նպատակ չունեն: Սակայն Ալիեւի խոսքին հավատալը դժվար է: Նախագահների միջեւ 20-ից ավելի հանդիպում է եղել, դրանց ժամանակ Ալիեւը մի բան է ասել, հետո արդեն Բաքվում՝ մեկ այլ բան:  Ալիեւի խոսքի իրական արժեքը ցույց կտա ժամանակը՝ ասել է Սերժ Սարգսյանը, միաժամանակ հույս է հայտնել, որ առաջիկայում իրավիճակը շփման գծում ավելի հանդարտ կլինի: Բայց եթե հանկարծ Բաքուն խոստումը դրժի, Հայաստանը համարժեք պատասխան կտալու: Նախագահն ընդգծել է՝ մենք պատրաստ են ցանկացած ելքի, բայց մեր նպատակաը պատերազմը չէ, քանի որ ոչ մի պարագայում մեր լավագույն տղաների զոհվելն արդարացված չէ:

Ինչպես է ստացվել, որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում հաղթանակից են խոսում՝ հարցրել են լրագրողները: Ապրիլյան պատերազմի ելքը անվանեք ինչպես ուզում եք՝ բայց փաստն այն է, որ մեր զինված ուժերը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը՝ ասել է նախագահը: Ինչ վերաբերում է Հայաստանում պատերազմի կոչերին, ապա դրանք, ըստ նախագահի, ամբոխահաճո հայտարարություններ են:

Վերջին օրերին հրապարակումներ եղան այն մասին, թե քառօրյա պատերազմի հետեւանքով որքան տարածք է անցել հակառակորդի վերահսկողությանը: Սերժ Սարգսյանն ներկայացրել է պատկերը՝ որքան տարածք եւ ինչ նշանակության

 Նախագահն անդրադարձել է քննադատություններին, որ հայկական կողմը պետք է չդադարեցներ ռազմական գործողությունները, քանի դեռ հետ չէր բերել կորցրած դիրքերը: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է՝ մեր զինված ուժերն ի վիճակի էին ստատուս քվոն վերականգնել, բայց դա ընտրության խնդիր էր:

 Մինչև Վիեննայում ընթանում էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը , առաջնագծում ադրբեջանական զինուժը սադրիչ գործողությունների է դիմել՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Խախտումները հատկապես  ինտենսիվ են եղել Հադրութի եւ Մարտունու ուղղություններով, ինչի հետևանքով Մարտունու դիրքերից մեկում զոհվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Հարությունյանը: Խաչատուրը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից, տան միակ արու զավակը: http://news.am/arm/news/327488.html

Տիգրան Ուրիխանյանն ինչպես խոստացել էր՝ այսօր Ազգային ժողովում հայտարարել է, թե ովքեր են սատարել շորթման մեջ մեղադրվող՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին: Ըստ պատգամավորի՝ խոսքը մի ամբողջ խմբի մասին է, որը շատ փնթի է գործում եւ հետքեր է թողել տարբեր տեղերում, ինչի մասին տեղյակ է նաեւ նախաքննական մարմինը: Նշենք, որ Անի Հովհաննիսյանի օգնականին ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանից գումար ստանալիս: Ըստ պատգամավորի, Անին իրենից պահանջել է ամսական 300 հազար դրամ՝ իր մասին սուտ տեղեկատվություն չտարածելու համար: Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը կալանավորված են:

Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր արտակարգ իրավիճակ էր. 54-ամյա կինը մտել էր շատրվանների ավազանն ու հրաժարվում էր դուրս գալ: Մոտ երկու ժամ անց միայն ոստիկաններին հաջողվել է կնոջը դուրս բերել ավազանից, ապա «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Պարզվել է, որ ավազանը մտած կինն Իրանի քաղաքացի է: Նա անընդհատ գոռում էր, որ աշխարհը պետք է վերանա, իսկ նորը կառուցվի իր միջոցով:

Այսօր դոլարն էժանացել է, եվրոն , ֆունտն ու ռուբլին՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը՝ 542, ֆունտինը՝ 693, իսկ ռուբլունը՝ 7.41 դրամ:

Երեւանում մայիսի 18-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանն այս գիշեր կհասնի +14-ի , իսկ վաղը ցերեկը՝ +28-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ