Լոռու մարզում այսօր՝ մայիսի 18-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից մահացել է մեկ երիտասարդ, երեքը տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: NEWS.am-ի հետ զրույցում Ստեփանավանի հիվանդանոցից տեղեկացրին, որ երիտասարդներն իրենց մոտ են տեղափոխվել գիշերը, նրանցից մեկը՝ Գյումրիի բնակիչ 27-ամյա Արշալույս Թանգամյանը հիվանդանոցում մահացել է:
Նշենք, որ ավտոմեքենայի վարորդ Կառլեն Ղ.-ն նույնպես Գյումրիից է, ուղեւորներ 24-ամյա Սմբատ Մ.-ն՝ Վանաձորից է, իսկ 24-ամյա Էդմոն Կ.-ն Լոռու մարզի Օձուն գյուղից է:
Կառլեն Ղ.-ի վարած ավտոմեքենան գլորվել է ձորը: