News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նրանք, ովքեր փորձում են կեղտ լցնել պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վրա, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին: Այս մասին մայիսի 18-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ցանկացած ապատեղեկատվություն Ադրբեջանի շահերից է բխում, իսկ մենք չպետք է անենք բաներ, որոնք ուրախացնում են Ադրբեջանին: 92 կամ 93 թվականներին եղածը հիշելով մենք ոչ մի տեղ չենք հասնի: Եթե այդպես է՝ ուրեմն ստիպված կլինենք խոսել նաեւ Գարեգին Նժդեհի, Անդրանիկի, Դրոյի հարաբերությունների մասին: Այսպես մենք ո՞ւր կհասնենք: Մենք պետք է դասեր քաղենք Առաջին հանրապետության փորձից: Հանգիստ թողեք Մանվել Գրիգորյանին: Նա Արցախի հերոս է»,- ասել է փոխխոսնակը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի կերպարը հայկական հասարակությունում ծայրաստիճան հակասական է ընկալվում: Հասարակության զգալի մասը ոչ միայն կասկածի տակ է դնում նրա անձնական ավանդը ղարաբաղյան պատերազմում, այլեւ նշում է, որ Գրիգորյանների ընտանիքը փաստացի սեփականաշնորհել է Էջմիածին քաղաքի ու շրջակա գյուղերի ամբողջ տնտեսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ