News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Նախկինում, Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ հերթագրվում էր 30-40 հոգի, հիմնականում ընդդիմադիրներ, իսկ այսօր ներկա են մի քանի ընդդիմադիրներ, սա նշանակում է, որ նույնիսկ ընդդիմությունն է գոհ վերահսկիչ պալատի աշխատանքից: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով. «Շնորհակալ եմ ընդդիմությանը գնահատականի համար: Ֆիքսել ենք, որ ընդդիմությունը սկսել է դրականը նկատել»:

Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2-3 տարի առաջ ընդդիմությունը բողոքում էր ընդդեմ Վերահսկիչ պալատի, թե այդ կառույցին գերլիազորություններ են տրվել, ստեղծվել է մի մարմին, որ մահակ է գերատեսչությունների գլխին, իսկ հիմա բողոքում են, թե ՎՊ-ի դերը նվազեցվում է:

«Ելույթներ էին ունենում, թե հարկավոր է ամորձատել ՎՊ-ին, որ նա հաշվեհարդար չտեսնի այդ գերատեսչությունների հետ: Այսօր հակառակն են ասում, որ դուք ամորձատում եք ՎՊ-ին, և չեք թողնում նա իր գործունեությունը շարունակի: Ես ձեզանից բան չեմ հասկանում, մեկ ասում եք ամորձատի, մեկ ասում եք մի ամորձատի, տպավորություն է, թե Զաքարյանն ընդդիմության ներկայացուցիչ է, մենք էլ ընկել հալածում ենք, իրենք էլ պաշտպանում են»,-ասաց նա ու հավելեց. «Ես  ընդդիմությունից բան չեմ հասկանում, մի օր նալին ա խփում, մի օր՝ մեխին, մի հատ հավաքվեք իրար գլուխ, հասկացեք ինչ եք ուզում։ Ամեն օր մի բան եք ուզում մենք էդքան ասածին ո՞նց պատասխան տանք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ քննարկումների արդյունքում եկան այն համոզման, որ ՎՊ-ն պարտականությունները բարեխղճորեն կատարել է:

Նշենք, որ դրանից մի փոքր առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թեր «Վերահսկիչ պալատը կռտելու միտում է տեսնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ