News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունները վախենում են բացել բյուջետային ծախսերի ստուգումները՝ վախենալով բուռն բողոքներից։ Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ դեռ 2008-ի հաշվետվության մեջ Վերահսկիչ պալատը հայտնել էր, որ ստուգել է պետական բյուջեի ծախսերի 4 տոկոսը եւ 8 մլրդ դրամի խախտում էր հայտնաբերել։ Ուսումնասիրելով բոլոր ծախսերը՝ կարելի է ենթադրել, որ գողացել են 500 մլն դոլար։ 2012-ին Վերահսկիչ պալատի հաշվետվությունից կարելի էր եզրակացնել, որ 700 մլրդ դրամի կոռուպցիոն ռիսկեր կան։ Իսկ 2013-ին Վերահսկիչ պալատն արդեն չներկայացրեց ընդհանուր գնահատական՝ գնահատելով միայն առանձին ոլորտները։ Բայց ՀԱԿ-ը ինքն է հաշվարկ արել՝ ստանալով 144 մլն դոլարի խախտում պետական ծախսերի 15-20 տոկոսի դեպքում։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ ծախսերը կարող էին հասնել մինչեւ 600 մլն դոլար։ «Հիմա Վերահսկիչ պալատը հասել է նրան, որ մի շարք խախտումներով առհասարակ թիվ չի ներկայացրել։ Եվ պարզել, թե պաշտոնյաները որքան են թալանել անցյալ տարի, չի ստացվի։ Իշխանություններն արել են ամեն բան, որպեսզի Վերահսկիչ պալատի հաշվետվությունները հնարավորինս անմեղ թվան եւ բուռն բողոքներ առաջ չբերեն, չէ՞ որ հենց դրանից էլ  նրանք վախենում են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ