News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Գաֆեսճեան արվեստի կենտրոնում մայիսի 18-ին կայացել է «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը։ Միջոցառումը նվիրված էր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի 85-ամյակին (ֆոտոռեպորտաժ

Որմնաքանդակի ծագման պատմությունը շատ հետաքրքիր է։ 1980-ական թթ., երբ Կասկադ ճարտարապետական համալիրը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանն հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանին առաջարկել էր ձեւավորել համալիրի  սրահներից մեկը։

Հաջորդ 4 տարիների ընթացքում Հովսեփյանն աշխատում էր սրահի ձեւավորման վրա, որը ստացավ «Սասունցի Դավիթ» անվանումը։

«Սասունցի Դավիթ» որմնաքանդակը Հակոբ Կոջոյանի համանուն նկարի քանդակն է։ 1988-ի Սպիտակի երկրաշարժը եւ ԽՍՀՄ փլուզումը հեղինակին խանգարեցին ավարտել աշխատանքը։ Դեռեւս հայտնի չէ, թե քանդակագործն ում կհանձնարարի ավարտին հասցնել գործը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ