News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում այսօր քննարկել են Վերահսկիչ պալատի 2105 թվականի հաշվետվությունը: ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ Վերահսկիչ պալատի զեկույցներն այլեւս արժեք չունեն, քանի իշխանությունը այս տարիներին ամեն ինչ արել է՝ այդ կառույցի լիազորությունները նվազեցնելու համար: Ըստ պատգամավորի՝ դրա պատճառն այն է, որ տարբեր ոլորտներում չարաշահումների վերաբերյալ վերահսկիչի բացահայտումները քննարկումների եւ սուր քննադատությունների ալիք էին բարձրացնում:

Ընդդիմությունը եւ նալին է խփում, եւ մեխին՝ դժգոհել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Մի քանի տարի առաջ բողոքում էին, որ Վերահսկիչը գերլիազորություններով է օժտված , հիմա էլ՝ լիազորությունները նվազեցրել եք:

Հանրապետականը լծվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանության գործին:  Այսօր հերթը Շարմազանովինն էր:  Նա ապատեղեկատվություն է համարել լուրերը, որ գեներալը հայհոյել ու սպառնացել է զինծառայողներին: Շարմազանովի կարծիքով՝ նման լուրերը Ադրբեջանին են ուրախացնում:

Ապրիլյան պատերազմում ողնաշարային ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի վիճակը անսպասելիորեն վատացել է, երեկ նրան վիրահատել են: Ուշ երեկոյան Արմանի մոտ ստամոքսաղիքային սուր արյունահոսություն է սկսվել: 12-մատնյա աղիքում սթրեսային խոց է հայտնաբերվել: Տղային վիրահատել են, խոցը կարել: Արմանի վիճակը հիմա կայուն ծանր է, բժիշկները նպատակահարմար են համարում որոշ ժամանակով հետաձգել Արմանին Գերմանիա տեղափոխելը, որը նախատեսվում էր մինչև այս շաբաթվա վերջ:

Ծանր է նաեւ մայիսի 13-ին Արցախում վիրավորված եւ Երեւան տեղափոխված զինծառայող 21-ամյա Հովհաննես Պողոսյանի վիճակը: Նրան նույնպես այսօր կրկին վիրահատել են: Հովհաննեսը հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում էր ստացել, գտնվում է կոմայի մեջ: Նրան անմիջապես վիրահատել էին Մարտակերտում, հետո Երեւան տեղափոխել: Այսօր բժիշկները նրան երկրորդ անգամ են վիրահատել՝ կոկորդից խողովակ են անցկացրել ՝ թոքերի ու սրտի  աշխատանքը նորմալացնելու համար: Հովհաննեսը վերջին մեկ ամսում երկրորդ անգամ էր վիրավորվել:

Մեկ օրում երկու ողբերգական վթար Լոռիում: Գիշերը մեքենան ձորն է գլորվել, ինչի հետևանքով  մահացել է մեքենայի ուղևորներից մեկը՝ Գյումրիի բնակիչ 27-ամյա Արշալույս Թանգամյանը: Վարորդն ու մյուս երկու ուղևորները հիվանդանոցում են: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Նույն օրը՝ ավելի կեսօրից հետո  երկրորդ ողբերգական վթարն է տեղի ունեցել Լոռիում՝ Տաշիր- Մեծավան ճանապարհին: Վթարի հետեւանքով մահացել է  վանաձորցի երկու երիտասարդ, մեկն էլ  տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը բավարար են գնահատում:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները էժանացել են: Դոլարի փոխարժեքը եղել է 478, եվրոյինը՝ 538, ֆունտինը՝ 689, իսկ ռուբլունը՝ 7.33 դրամ:

Մայիսի 19-ին Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ: Բայց օդի ջերմաստիճանը բարձր կլինի՝ գիշերը +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ