Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը կրակոցներ են հնչել. կա 1 զոհ եւ 1 վիրավոր:

Քաղաքի հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վիրավորի՝ Էդվարդ Պողոսյանի վիճակը միջին ծանրության է, նրան տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ Shamshyan.com-ի՝ սպանվածը Ալավերդիի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր:

Դեպքի հանգամանքները պարզվում են: