ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ Վահան Բադասյանի այն հայտարարությունից, թե Մանվել Գրիգորյանը Հադրութում հայհոյել է զինծառայողներին:

«Ի՞նչ հայտարարություն, ես տեղյակ չեմ»,- այսօր՝ մայիսի 19-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:

Այնուամենայնիվ, նախարարը վստահեցրեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր մեծ առաքելություն է իրականացնում. կամավորականների կազմով գտնվում է Պաշտպանության բանակում, երկրորդ՝ որպես ԵԿՄ նախագահ, բավականին լուրջ աշխատում է ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանն Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս կանգնել եւ հայհոյել է զինծառայողներին, որոնք մեքենայով կանգնած են եղել ճանապարհին՝ իրենց իրերը դասավորելու եւ դիրքեր մեկնելու համար: Մանվել Գրիգորյանին զայրացրել է հանգամանքը, թե իր ճանախարհը նեղ է եւ չի կարող շարասյունով անցնել: Ըստ Բադասյանի՝ Մանվել Գրիգորյանի թիկնապահներն էլ մեքենաներից իջել են եւ սպառնացել զինվորներին: