Հայաստանի տարածքում մայիսի 20-ին առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 20-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +13+18,

Կոտայքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +13+18,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +13+18,

Լոռիում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +17+20,

Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +18+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +13+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +21+25,

Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+28,

Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +13+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +25+29,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +20+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +22+25։