«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծարգիրը» չեղյալ հայտարարելու պահանջով այսօր՝ մայիսի 20-ին, մի քանի հարյուր գառնեցի փակել է  Գառնի-Երեւան Ճանապարհը: NEWS.am-ի հետ զրույցում գառնեցիներից տիկին Արուսյակը նշեց, որ իրենք ճանապարհը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի. «Մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել այդ  կործանարարա ծրագիրը, եթե ոչ ճանապարհը փակ ենք պահելու»:

Մայիսի 16-ին, ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ՝ Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիները պահանջում են նաեւ Ազատի կիրճից հանել տեխնիկան:

Նշենք, գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: