News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր՝ մայիսի 21-ին, մահացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը կրակոցներից հրազենային վնասվածք ստացած 34-ամյա Էդվարդ Պողոսյանը: Այս ամսին NEWS.am-ին ասաց Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից:

Նշենք, որ նա Երեւան էր տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոնից: Այդ դեպքի հետեւանքով, տեղում մահացել էր եւս մեկ անձ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 19-ին ժամը 04.30-ին Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22-րդ շենքի բակում անհայտ անձը սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի ուղղությամբ։  Ստացած հրազենային մարմնական վնասվածքներից Վ.Ավագյանը տեղում մահացել է, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ավելի ուշ պարզվել էր, որ հրազենային վնասվածքից մահացած 41-ամյա Վարդան Ավագյանը 2007 թ. մարտի 18-ից ՌԴ Կրասնոդարի ՆԳԳՎ կողմից հետախուզման մեջ է եղել՝  ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու մասին, մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և միկրոմասնիկների փորձաքննություններ, որոշումներ են կայացվել՝ Վարդան Ավագյանին ու Էդուարդ Պողոսյանին տուժող ճանաչելու մասին: Հանցանք կատարած անձին, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզաբանելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ