News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւան-Գառնի ավտոճանապարհը առավոտից փակած գառնեցիների եւ դեպքի վայր ժամանած վարչապետ Հովիկ Աբրահամյանի  զրույցը ոչ մի կերպ չի ստացվում: Գյուղացիները թույլ չեն տալիս, որ վարչապետը խոսի.  ընդհատում են նրան «Չեղարկում» վանկարկումներով, վիճում են վարչապետի հետ:

«Կուլտուրա ունեցի, լսի, լավ ա՝ դու պաշտոն չունես, որ պաշտոն ունենաս, սաղին կսպանես»,- վրդովված կանանցից մեկին դիմեց վարչապետը:

Գյուղացիները վարչապետին ներկայացրել են իրենց դժգոհությունը. Ազատ գետի ջուրը խողովակներով Արտաշատի գյուղեր տանելու ծրագիրը չորացնելու է Ազատ գետը, էկոլոգիական աղետի է հանգեցնելու, վարակներ են տարածվելու, ինչը նաեւ վնասելու է տուրիզմին, բացի դրանից գյուղացիները նկատել են, որ գիշերը կիրճում ծառեր են կտրում:

Վարչապետը նշեց, որ լուրերը, թե ջուրը տանում են Արտաշատ՝ իրեն պատկանող հողերը ջրելու, «հեքիաթներ են»:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 2013 թվականից կառավարությունն ուսումնասիրություններ է արել ու հաստատել, որ ջուրը տանելը չի վնասելու Գառնի գյուղին, ինչին գառնեցիները հակադարձեցին՝ ուսումնասիրությունն արել են այն սեզոնին, երբ գետը վարարած է, իսկ Ազատում միշտ չէ, որ այդքան ջուր կա, իրենց  հարկավոր էր օգոստոսին չափումներն անել, իրենց այգիները հիմա էլ չորացած են:

Վարչապետն առաջարկեց՝ վաղը հարցումներ կանեն գյուղում, եթե պարզվի, որ բոլոր բնակիչներն են դեմ, գուցե եւ վերանայեն կառավարության որոշումը, ինչը դժվար է լինելու, քանի որ դրան փոխկապակցված մի շարք այլ ծրագրեր կան:

Գառնեցիները հիշեցրին, որ դեռ մեկ տարի առաջ 2300 ստորագրությունով դիմում են ուղարկել նախագահին, տարբեր քննարկումների ժամանակ էլ ամբողջ գյուղը դեմ է արտահայտվել ծրագրին:

Հովիկ Աբրահամյանի հետ բողոքի ակցիայի վայրում են Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը,  Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ