News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն ամեն ինչ արել է բիզնեսի կյանքը դյուրացնելու համար: Այս մասին այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, ամեն ինչ արվում է, որպեսզի մաքսային դաշտում հավասար պայմաններ լինեն բոլորի համար. «Անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մաքսային, հարկային դաշտում հավասար պայմաններ լինեն, չի կարող մեկը նույն ապրանքատեսակը բերի՝ մաքսազերծվի, մյուսը բերի` չմաքսազերծվի: Հիմա հանձնարարել եմ նաեւ էկոնոմիկայի նախարարին, որպեսզի ինքը կազմի հուշաթերթիկ, որով գործարարը կհասկանա, թե ինչ փաստաթղթեր իրավունք ունեն իրենից պահանջելու, որ չինովնիկներն ավել փաստաթղթեր չպահանջեն: Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով դյուրացրել ենք բիզնեսի կյանքը, ավելորդ փաստաթղթերն ու ավելորդ ժամանակը կրճատելու համար»:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում օրենքով չկա մոնոպոլիա,  կա մենաշնորհ, որը ձեւավորվել է  տնտեսական գործունեության ընթացքում:

«Կազմակերպությունները հզորանում-հզորանում են եւ արդյունքում շաքարավազը մեկ ընկերություն է բերում, մեկ այլ ապրանքատեսակ մեկ այլ ընկերություն:  Մենք ունենք հակամենաշնորհային հանձնաժողով, որը կատարում է իր ֆունկցիան:  Իրենք պետք է հետամուտ լինեն եւ այն տնտեսվարողը, որն իր լիազորությունները խախտում է, ուրեմն նրա դեմ պետք է գործիքներ կիրառվի` ենթարկվի տուգանքների եւ այլն: Բոլոր  մեխանիզմները կան, ուղղակի պետք է հետամուտ լինենք, որ այն իրագործվի: Փակ շուկաներ չկան, կան ապրանքատեսակներ, որոնք մի ընկերություն է ներկրում, հիմա մենք առաջարկում ենք, որպեսզի տարբեր կազմակերպություններ կարողանան ներկրել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ