News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գառնի գյուղի բնակիչները հասան իրենց նպատակին: Մի քանի անգամ Երեւան-Գառնի ճանապարհը փակելուց հետո գուղացիները հասան նրան, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր գնաց Գառնի եւ տեղում հայտարարեց, որ բնակիչները պահանջը կկատարվի: Ազատ գետից դեպի Արտաշատի գյուղեր ջրագիծ անցկացնելու ծրագիրը դադարեցվեց: Գյուղացիները դժգոհում էին՝ ծրագիրը կճահճացնի գետը, կհանգեցնի էկոլոգիական աղետի, կչորացնի իրենց այգիները: 

Պարզ չէ՝ արդյոք վարչապետն այս որոշումով էր գնացել հանդիպման, թե տեղում կայացրեց այն: Համենայն դեպս, գյուղացիները նրան նույնիսկ արտահայտվելու հնարավորություն չտվեցին. ամբողջ ընթացում ընդհատում էին նրան, բղավում իրենց պահանջները: Իրենց հաղթանակից ոգեւորված գուղացիները վարչապետին ոտքով մինչեւ գյուղի ծայրը տարան, թարմ թարմ կարագ ու լավաշ հյուրասիրեցին:

Հայկական կողմը իր հսկողության տակ է վերցնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի միջդիրքային խոտածածկ տարածքները՝ անվտանգության գոտիներ ձեւավորելու նպատակով: Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը NEWS.am-ին ասել է, որ պատճառը մայիսի 19-ին հակառակորդի սադրիչ քայլերն են. ադրբեջանցիները հրդեհել էին Ակնայի ուղղությամբ չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով տնտեսական վնաս հասցնել Արցախին: Վնասը մեծ չի եղել, ժամանակին հաջողվել է մարել հրդեհը:

Եթե Հայաստանի նախագահը կորցրած 800 հա տարածքը անկարեւոր է համարում, ուրեմն վաղուց պետք է հանձներ այն առանց որեւէ զոհի՝ ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Վիեննայից վերադառնալիս օդանավում Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ ապրիլյան պատերազմի հետեւանքով շփման գծում հայկական կողմի կորցրած տարածքը ռազմավարական նշանակություն չունի, դրա համար էլ հայկական կողմը նախընտրել է դրանք հետ չբերել մարդկային նոր կորուստների գնով:

Հրապարակվել են Միջերկրական ծովում աղետի ենթարկված եգիպտական օդանավի հայտնաբերված բեկորների եւ ուղեւորների իրերի առաջին կադրերը: Փարիզ-Կահիրե չվերթի օդանավում եղած բոլոր 66 ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ արդեն գիտեն սեւ արկղերի գտնվելու վայրը, որոնք սակայն դեռ դուրս չեն բերել: Հաստատվել է, որ կործանումից առաջ օդաչնավում ծուխ է տարածվել: Ահաբեկչության վարկածը դեռ չի հաստատվել:

Լոռու մարզի Դեբետ գյուղում շուրջ 15 րոպե ուժեղ կարկուտ է տեղացել, ինչի հետեւանքով ցանքատարածություններն ու բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջությամբ վնասվել են: Դեբետի բնակիչները ասում են՝ նման ուժեղ կարկտահարություն իրենց համայնքում չէր եղել:  Կարկուտն ու սելավաջրերը նաեւ լուրջ վնաս են հասցրել գյուղամիջյան ճանապարհներին: Գյուղացիներն ակնկալում են, որ պետությունը կփոխհաոտուցի վնասները:

Ողբերգական դեպք Արցախի Քաշաթաղի շրջանում: «Տաք ջրեր» կոչվող լճում խեղդվել է երեք մարդ։ Նախնական տեղեկություններով՝ նրանցից երկուսը Գորիսի բնակիչներ են, մեկը՝ Քաշաթաղի: NEWS.am-ի տեղեկություններով՝  մեկը լիճը մտել եւ խեղդվել է, նրան փորձել են օգնել մյուս երկուսը եւ  երեքն էլ խեղդվել են։ Չի բացառվում, որ նրանք խեղդվել են լճում արտանետված գազից։

Երևանում նախօրեին ինքնասպանության փորձ է եղել:  24-ամյա Դավիթ Թովմասյանը Շահումյան փողոցի տներից մեկից գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Դավիթի հարազատների  խոսքով՝ իրենք   տանն են եղել, երբ կատարվել է դեպքը: Կրակոցի ձայն են լսել, դուրս են եկել ու տան հետնամասում տեսել գետնին ընկած արնաշաղախ Դավիթին:

Այսօր մահացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում երկու օր առաջ հրազենային վնասվածք ստացած 34-ամյա Էդվարդ Պողոսյանը, որին Ալավերդիից տեղափոխել էին Երևանի հիվանդանոց: Սպանության գործով արդեն մեղադրյալ կա՝ Վարդան  Փիրուզյանը, որին հիմա իրավապահները որոնում են: Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքի շենքերից մեկի բակում երկու օր առաջ հանցագործը սպանելու դիտավարությամբ հրազենից կրակել էր Էդվարդ Պողոսյանի ու Վարդան Ավագյանի վրա: 41-ամյա Վարդան Ավագյանը հրազենային երկու վնասվածք է ստացել ու մահացել  տեղում:

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել մայիսի 11-ին Ապարանի ճանապարհի արագաչափի վրա կրակած քաղաքացուն: Պարզվել է, որ այդ օրը 33-ամյա Պարգեւն ու 38-ամյա Արմենը մեքենայով  երթեւեկելիս կանգ են առել արագաչափ սարքի մոտ, Պարգեւը դուրս է եկել, որսորդական հրացանով կրակել եւ վնասել  արագաչափ սարքը:

Հայաստանում Լիտվայի դեսպանատունը այսօր Երեւանում կազմակերպել է  «Փողոցային երաժշտության օր: Մայրաքաղաքի տարբեր փողոցներում, նաև Ազատության հրապարակում տարբեր ոճի երաժիշտներ ու երգիչներ  իրենց ստեղծագործություններն են կատարել: Ազնավուրի հրապարակում Բրազիլիայի դեսպանը պորտուգալերեն երգել է, Լիտվայի դեսպանն էլ՝ պարել: 

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում լողազգեստով կինը դեֆիլե է կազմակերպել ուղեբեռի հոսքագծի վրա՝ զվարճացնելով իր շուրջը հավաքված ուղևորներին:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները նվազել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 475, ռուբլունը՝ 7.02, եվրոյինը՝531, ֆունտինը՝ 689 դրամ:

Երեւանում մայիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է թեթև անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում  օդի ջերմաստիճանը կհասնի +14-ի ,. Իսկ  իսկ վաղը ցերեկը՝ +28 –ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ