News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Դեռեւս հայտնի չէ, թե Արցախի Քաշաթաղի «Տաք ջրեր» կոչվող լճում ինչ պայմաններում են խեղդվել 3 երիտասարդները:

NEWS.am-ին քաշաթաղցիները պատմեցին, որ այդ հատվածից գոլ ջուր է դուրս գալիս եւ գազեր: Թե ինչ գազ է, կպարզեն համապատասխան մարմինները:

«Այդտեղ հանքային ջրեր են, կոնկրետ ուսումնասիրությունները ցույց կտան խեղդման պատճառը: Երեկ տվյալները վերցրել են եւ ուղարկել լաբորատորիա: Նախկինում որ գնում էինք լողալու, գազի չափաբաժինը թույլ էր, զգում էինք թթվածնի պակասությունը, բայց հիմա արդեն մոտ գնալ չի լինում, խեղդող գազեր են Թե ինչ գազ է, ուսումնասիրությունները ցույց կտան»- ասաց Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում: Երեք երիտասարդ դեռեւս չպարզված հանգամանքներում խեղդվել են:

Մահացողներն են 25-ամյա Գրիգոր Առուշանյանը Բերձորից, 25-ամյա Կարեն Ալավերդյանը՝ Գորիսից եւ 31-ամյա Արտեմ Բոլբոլյանն Էջմիածնից:

Տպել
Ամենաշատ