News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել սյանը, ինչի հետեւանքով վարորդ 27-ամյա Ա. Դ.-ն, ուղեւորներ 43-ամյա Ա. Խ.-ն, 39-ամյա Ա. Ս.-ն, 39-ամյա Ս. Հ.-ն, 56-ամյա Ա. Խ.-ն, 28-ամյա Է. Հ.-ն, 37-ամյա Ա. եւ 32-ամյա Ա. Մ.-երը եւ 56-ամյա Տ. Խ.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 քաղաքացու, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բժիշկները Ա. Խ.-ն, Ա. Խ.-ի, Է. Հ.-ն, եւ Ա. Մ.-ի առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ