Հայտնի են Գյումրիում մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով տուժած ուղեւորների անունները:
Տուժածներն են վարորդ 27-ամյա Արկադի Ղարիբյանը, ուղեւորներ 43-ամյա Աշոտ Խուրշուդյանը, 39-ամյա Արկադի Սահակյանը, 29-ամյա Անդրեյ Հակոբյանը, 56-ամյա Աշոտ Խումսոյանը, 28-ամյա Էդգար Հակոբյանը, 37-ամյա Արտյոմ և 32-ամյա Արթուր Միլիտոսյանները: Ուղեւորներից մեկը՝ 56-ամյա Տիգրան Խաչատրյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Նշենք, որ տուժածներից չորսի վիճակը ծանր է, մյուսները գտնվում են հիվանդասենյակներում:
Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տուժածները Գյումրիի Կենտրոնական շուկայի աշխատակիցներ են, միասին գնացել էին Նոր Հաճն՝ հոգեհանգստի: Վթարը տեղի է ունեցել Գյումրի մտնելու ճանապարհին, միկրոավտոբուսը հարվածել է խանութներից մեկի մոտ գտնվող հենասյանը:
Վթարի հանգամանքները պարզվում են: