News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր` հոկտեմբերի 1-ին, լրագրողների խումբը Մասիսի «Բերրիություն» ՍՊԸ-ի բազայում առիթ ունեցավ անձամբ տեսնելու, թե ինչպես է բեռնաթափվում Հայաստան մուտք գործած էլիտար սերմացուն։ Միջոցառմանը ներկա եղան նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։

Բազայի տարածքում ցորենով բեռնված 6 վագոն կար, մեզ տեղեկացրին, որ մյուս 10 վագոնները գտնվում են կայարանում։ Ցորենի վագոններին կցված էին 8 այլ վագոններ, որոնցից 6-ը հաստատապես կոնյակի սպիրտ էին պարունակում։ Վարչապետի զարմացական հարցին, թե այսքան կոնյակի սպիրտն ո՞ւմ է պետք, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը ուսերը թոթվեց։ Կոնյակի սպիրտ պարունակող վագոնների վրա առկա էր Concisa անվանումը, որը, որքանով մեզ հաջողվեց ճշտել, պորտուգալական ընկերության անուն է։

Փաստորեն՝ Հայաստանի կոնյակ արտադրող որոշ գործարաններ խաղող մթերելու փոխարեն, արտասահմանից ներմուծում են կոնյակի սպիրտ, այն էլ՝ մեծ քանակությամբ։ Հիշեցնենք, որ հայկական օրենսդրության համաձայն՝ ներկրված սպիրտով արտադրված կոնյակը չպետք է կոչվի «հայկական կոնյակ», այն ունենալու է «բրենդի» անունը։ Սակայն շուկայում մինչ այսօր հայկական բրենդի չի հայտնվել, իսկ սպառողը գործնականում չի կարող պարզել, թե որ կոնյակն է արտադրվում տեղական հումքով, որը՝ ներկրված սպիրտով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ