Հայաստանի տարածքում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Կոտայքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +14+18,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +17+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +20+25,

Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Արմավիրում՝ գիշերը` +12+175 ցերեկը` +24+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +23+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +15+18,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +17+21։