News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գեւորգյանը նպատակադրված չի եղել ստվարաթղթից պատրաստված տանկով հենց ԱԱԾ շենքին հարվածելու: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին դատական նիստին ասաց վկա, Արտակ Գեւորգյանի ընկեր Գոհար Խաչատրյանը: 

«Մենք շրջեցինք, նախ գնացինք Սահմանադրական դատարանի շենքի մոտ, Նախագահական նստավայրի մոտ, ապա գնացինք ԱԱԾ: Մնացած բոլոր շենքերի մոտ կային մարդիկ, որ մեզ ասում էին՝  այս կողմում մի կանգնեք, այն կողմում մի կանգնեք, մոտ մի գնացեք, իսկ ԱԱԾ շենքի մոտ ոչ ոք չկար, որ մեզ ինչ-որ բան ասեր: Այդպես ստացվեց, պատահականությամբ այնպես եղավ, որ հենց ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցավ ակցիան»,- ասաց վկան՝ նշելով, որ Արտակ Գեւորգյանն արվեստի միջոցով էր ցանկանում իր բողոքը հայտնել, հրասայլը ոչ մի վտանգ իրենից չէր ներկայացրել: 

Դատավոր Գագիկ Պողոսյանը հարցրեց վկային՝ երեխա չկա՞ր, որ վախենար, տեսնողները չվախեցա՞ն, ինչին նա պատասխանեց, որ մարդիկ ոչ թե վախենում, այլ դրական էին արձագանքում:

Դատավորը հետաքրքրվեց, թե տանկն ի՞նչ տեսակի էր. «Կրակո՞ւմ էր, լույսեր ունե՞ր»:

Վկան բացատրեց, որ ստվարաթղթե տանկը թեթեւ էր, կանաչ ներկված, Արտակ Գեւորգյանը քայլում էր եւ այն տանում իր հետ, այն ոչ մեկի մոտ վախի զգացում առաջացնել չէր կարող:

Գոհար Խաչատրյանը եւ դատարանում հարցաքննված մյուս վկան՝ Մուրադ Վարձեղյանը, պատմեցին, որ իրենց մի ոստիկան չի հսկել, չի մոտեցել, ոչ մի դիտողություն չի արել:

Վկաներից մյուսը դատարան չէր ներկայացել, դատական նիստը հետաձգվեց: 

Արտակ Գեւորգյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում զավեշտալի որակեց մեղադրանքը:

«Զավեշտալի է, ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ-ի անվտանգության աշխատակիցների մոտ իբրեւ վախի զգացում է առաջացել: Ես հույս ունեի, որ դատարան չէր հասնի նման գործը, ինչքան էլ որ չգործող են մեր օրենքները»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

Արտակ Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, իրենց ակցիայից մեկ ժամ անց էլ ստվարաթղթե տանկը դեռ ԱԱԾ շենքի մոտ է եղել:

«Կես ժամ մի ժամ հետո, երբ գնացի, որ վիդեո անեմ, տեսնեմ՝ իրավիճակը ինչպես էր, տեսա, որ տանկը դեռ այնտեղ էր: Համ էլ երկու օր հետո են ԱԱԾ-ից ինձ բերման ենթարկել»,- ասաց Արտակ Գեւորգյանը՝  նշելով, որ չի ընդունում իրեն առաջադրված՝ խուլիգանության մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ակտիվիստ Արտակ Գևորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ