News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի` Հայաստանի պարտավորությունների կատարման  մոնիտորինգի համազեկուցողներ Ալան Միլը   (Միացյալ Թագավորություն) եւ Ջուզեպե Գալաթին (Իտալիա) Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել շարունակել երկխոսությունը նոր Ընտրական օրենսգրքի ուղղությամբ, ինչպես նաեւ ձգտել հնարավորինս լայն փոխզիջման հասնելու: Այդ մասին նշված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ:  

Նոր ընտական համակարգը, հայտարարության համաձայն, պատշաճ ներդրման դեպքում կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարական զարգացման  կարեւոր փուլի սկզբին: «Միաժամանակ մենք ամբողջությամբ համաձայն ենք Վենետիկի հանձնաժողովի անհանգստությանը Ընտրական օրենսգրքի բարդության վերաբերյալ, ինչը կարող է  ազդել ԸՕ-ի նկատմամբ հանրային վստահության վրա», - ընդգծված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ: Համազեկուցողների կարծիքով դա  առանցքային պահանջ է իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: «Այդ պատճառով մենք ողջունում ենք իշխանությունների վառ արտահայտված պատրաստակամությունը` շարունակելու սերտ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ  նրանց հանձնարարականները եւ մտահոգությունը հաշվի առնելու նպատակով, ինչպես որ դա տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների ընդունման ընթացքում», - նշված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ: 

Համազեկուցողների տեսանկյունից Հայաստանում քաղաքական նոր համակարգի ներդրումը պոտենցիալ առումով կարող է համագործակցությանը պատրաստ  կուսակցություններին քաղաքական կոալիցիաների մեջ մտնելու հնարավորություն տալ:  Այդ կապակցությամբ համազեկուցողները անհանգստություն են արտահայտել Ընտրական օրենսգրքում այն դրույթների առումով, որոնք արգելում են ավելի քան երեք մասնակցով կոալիցիաների ձեւավորումը, մինչեւ ընտրությունների երկրորդ փուլը:   «Այդ պատճառով նրանք ողջունել են այն բանի նշանները, որ կոալիցիայի ձեւավորման ժամանակաշրջանը երկարացվելու է եւ մեծամասնությանը կոչ են արել եռակողմ սահմանափակման չեղյալ համարելը դիտարկել առաջին փուլից հետո կառավարության ձեւավորման համար», - ասված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ: 

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` համազեկուցողները մտահոգություն են հայտնել ապրիլին ռազմական գործողություններից հետո շփման գծում ներկայիս լարվածությամբ: Նրանք ողջունել են ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են ԵԱՀԿ-ի հովանավորությամբ  միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, ինչը կարեւոր նշանակություն կունենա հրադադարի ռեժիմի ամրապնդման համար: Բացի այդ, նրանք հայտնել են.  «Մենք տեղեկացվել ենք գազանային եւ գուցե ռազմական հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են ռազմական գործողությունների վերջերս տեղի ունեցած բռնկման ընթացքում: Այդ զեկույցները պետք է ամբողջությամբ եւ անկախորեն հետազոտվեն, նախընտրելի է` Միսնկի խմբի շրջանակում եւ եթե հանցագործություններն ապացուցվեն, մեղավորները պետք է լիակատար պատասխանատվություն կրեն ազգային եւ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Եթե այդ զեկույցները չհետաքննվեն, դրանք առաջվա պես հակամարտության կողմերի միջեւ անվստահության եւ լարվածության աղբյուր կհամարվեն»:

Այցի ընթացքում համազեկուցողները նաեւ բանակցություններ են անցկացրել կոռուպցիայի դեմ  շարունակվող պայքարի վերաբերյալ, որը Հայաստանում լուրջ խնդիր է մնում: Նրանք ողջունել են այն փաստը, որ նոր օրենք է մշակվում, որը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին թույլ կտա պատժամիջոցներ կիրառել բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում` պատգամավորների եւ կառավարության անդամների, որոնք չեն գրանցում կամ դիտավորեյալ սխալ են գրանցում իրենց ակտիվները: Միաժամանակ համազեկուցողն իշխանություններին է դիմել ավելացնելու այն պաշտոնատար անձանց թիվը, որոնց վրա կտարածվեն էթիկայի եւ ակտիվների վերաբերյալ դրույթները: 

Համազեկուցողները հունիսին Մոնիտորինգի հանձնաժողովին տեղեկատվական գրություն կներկայացնեն այդ այցի վերաբերյալ: Ակնկալվում է, որ նրանք Հայաստան դարձյալ կայցելեն  2016-ի աշնանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ