News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պնդում է, որ թիկնապահներ չունի եւ կապ չունի նախարարության հարակից բակում մայիսի 16-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարությունը:

«Լրատվամիջոցներով տարածված  տեղեկատվության եւ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի  է ունեցել միջադեպ, որի  կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել,  որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, եւ նշված միջադեպի հետ որեւէ առնչություն չունի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ծեծկռտուքի դեպքով կալանավորված է 4 անձ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմանում, Տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝  նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 4 անձի ՝ Ա. Կարախանյանին, Ս. Վարդանյանին, Վ. Սարգսյանին եւ Հ. Շմոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով  մայիսի 21-ին ձերբակալվել է Վ.Մկրտչյանը: Որոշում կայացվել ևս մեկ անձի՝ Ա.Կարախանյանին  ձերբակալելու մասին, ինչի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Մի քանի մարդ վիրավորվել է...
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է...
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Մերձմոսկվայում այրվում է պլաստիկե խողովակների 2 հազար քառակուսի մետր տարածքով պահեստը
Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային օկրուգում պլաստիկե խողովակների պահեստ է այրվում...
Ամենաշատ