News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Երեւանի հետ առանձնահատուկ սերտ հարաբերությունները՝ Ռուսաստանը Հայաստանում պետք է բացի երկրորդ ռազմակայանը։ «Հայ-ռուսական հարաբերություններ» հեռուստակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի Պետդումայի միջազգային  հարցերով կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը։

Նրա խոսքով, Հայաստանում մեկ ռուսական ռազմակայանն անկարող է ապահովել երկու երկրների իրական պահանջներն ու նպատակները։ Պատգամավորի կարծիքով, Ռուսաստանի երկրորդ ռազմակայանը կարող է զսպող գործոն դառնալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար։ Նա նաեւ նկատեց, որ հետխորհրդային շրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ բացի ռուսական ռազմակայանից տեղակայված չէ մեկ ուրիշինը։

«Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարեւոր երկիր է, թեկուզ այն առումով, որ հարեւան Վրաստանում բացվում է ՆԱՏՕ-ի գրասենյակը, իսկ հատուկ այդ նպատակով Թբիլիսի է ժամանել Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը»,- հստակեցրեց Բաղդասարովը։

Սեմյոն Բաղդասարովը փաստացիորեն խոստովանեց, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ «Անգամ շատ լավ է, որ հայ-թուրքական արձանագրությունները ձախողվեցին, որովհետեւ դրանք հակասում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերին»,- հայտարարեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ