News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Volkswagen ընկերությունը Gett տաքսի ծառայությունում (նախկինում՝ GetTaxi) 300 մլն դոլարի ներդրում կկատարի: Գործարքը գերմանական ընկերության զարգացման նոր ռազմավարության առաջին քայլերից է, որն իրականացվելու է մինչեւ 2025 թվականը եւ ուղղված է նոր բիզնես-մոդելների հաշվին վաճառքի ծավալների ավելացմանը:

Ըստ Motor-ի, գործարքի մանրամասները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ: Բացի այդ, հունիսին VW-ի աշխատանքային խումբն ընկերության զարգացման մանրամասն ծրագիր կներկայացնի, որի կետերից մեկն էլ Gett-ի հետ համագործակցությունն է:

Իսկ Toyota-ն մայիսի 25-ին հաղորդել էր Uber-ի հետ համագործակցության մասին: Ճապոնական ընկերությունը ներդրում է կատարում տաքսի ծառայությունում եւ դրա  վարորդների համար լիզինգի հատուկ պայմաններ նախապատրաստում: Գործարքի արժեքը չի հրապարակվում:

2016 թվականի առաջին եռամսյակում Volkswagen-ը գլխավորել էր նոր մեքենաների համաշխարհային վաճառքի վարկանիշը՝ առաջ անցնելով Toyota-ից: Հունվար-մարտին VW-ն 2.50 մլն ավտոմեքենա է վաճառել, նախորդ տարվա համեմատ՝ 0.8%-ով ավելի: Իսկ Toyota-ի իրացման ծավալները, հակառակը, 2.3%-ով կրճատվել են՝ հասնելով 2.46 մլն-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ