News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի ՄԵՐԵՑ կուսակցության ղեկավար Զաավա Գալյոնը «Մեր տուն Իսրայել» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանին մեղադրել է օտարերկրյա լրտես լինելու մեջ: Դա տեղի է ունեցել Քնեսեթի օրենսդրական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկության մասին օրինագիծը:

Ի պատասխան այն հայտարարությանը, թե այդ կազմակերպությունների ակտիվիստները Իսրայելում օտարերկրյա լրտեսներ են, Գալյոնն ասել է, որ ավելի շուտ պաշտպանության նախարարն է լրտես, հայտնում է NEWSru-ն:

Համանման միջադեպ տեղի էր ունեցել 2016-ի փետրվարին, երբ Քնեսեթի ամբիոնից Գալյոնը հայտարարել էր, որ «Մեր տուն Իսրայել» կուսակցության ներկայացուցիչները Ադրբեջանի կառավարության գործակալներն են, որից արտոնություններ են ստանում: Նրա խոսքով՝ ԱԳ նախարար լինելու տարիներին Լիբերմանն առաջ էր մղում Ադրբեջանի կառավարությանը պատկանող ընկերությունների շահերը: «Դուք ձգտում եք հասնել Հայոց ցեղասպանության ժխտմանը, քանի որ Ադրբեջանի կառավարության գործակալներն են: Ինչպե՞ս կարող եք այդքանից հետո ՀԿ-ներից «թափանցիկություն» պահանջել»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ