News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ վիրավորման արդյունքում պայմանագրային զինծառայող Էրիկ Մաթեւոսյանը նոր ընկեր է ձեռք բերել:

Մարտական գործողությունների ընթացքում Էրիկը երկու ոտքից հրազենային վիրավորում է ստանում: Ձախ ոտքի վիրավորումը թեթեւ էր, իսկ ահա աջ ոտքի վնասվածքը՝ լուրջ. փամփուշտը ծնկից ներքեւ կոտրել էր ոսկորը, նյարդեր եւ անոթ վնասել: Ուժեղ արյունահոսությամբ Էրիկին վտանգավոր գոտուց դուրս է բերում ընկերներից մեկը, բայց չի կարողանում երկար տանել եւ թողնում է համեմատաբար անվտանգ վայրում: Հենց այստեղ էլ օգնության է հասնում անծանոթ երիտասարդը, վիրակապում ձախ ոտքը, կանգնեցնում արյունահոսությունը, ցավազրկող ներարկում եւ հասցնում Մարտակերտի մոտակա հոսպիտալ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էրիկը պատմեց, որ աղոտ է հիշում այդ օրն ու ճանապարհը: Նա չէր տեսնում նաեւ իր փրկչի դեմքը եւ չէր պատկերացնում, թե ուր է իրեն տանում. շատ արյուն էր կորցրել ու թուլացել:

«Երբ արդեն հոսպիտալում պառկած էի վիրահատական սեղանին, առաջին անգամ կարողացա տեսնել նրա դեմքը: Անծանոթ էր. նախկինում երբեք չէի տեսել նրան: Այդ ժամանակ հարցրեցի, թե ինչ է անունը: Ասաց՝ Վահե: Ուզում էի անպայման իմանալ անունը, քանի որ աշխարհը փոքր է, եւ մի օր կարող էի նորից տեսնել նրան»,- հիշում է Էրիկը:

Վահեն եւ Էրիկը շուտով նորից են հանդիպում: Մարտակերտի հոսպիտալից Էրիկին Ստեփանակերտ են տեղափոխում, այնտեղից էլ՝ Երեւան: Վահեն այդ ընթացքում մի քանի անգամ տեսակցության է գալիս, ուզում է իմանալ՝ ինչպես է Էրիկը: Ավելին, նրանք ընկերանում են. հիմա կանոնավոր կերպով զանգահարում են իրար, իսկ մի անգամ դեռեւս հաշմանդամի սայլակով տեղաշարժվող Էրիկը նույնիսկ այցելում է Վահեին եւ ծանոթանում նրա կնոջ ու երեխաների հետ:

«Վահեն ինձ համար եղբայր դարձավ, նրա հետ արդեն մի ընտանիքի նման ենք»,- ասում է Էրիկը:

Երեւանում Էրիկը երկու վիրահատության է ենթարկվել: Վիրաբույժները կարել են վնասված անոթը, վերականգնել ձախ ոտքի վնասված նյարդերը:

Էրիկի հարազատ եղբայրը՝ Էդուարդ Մաթեւոսյանը, նույնպես բուժվում է զինվորական հոսպիտալում, նրա հետ նույն հիվանդասենյակում է: Էդուարդն ապրիլի 4-ի մարտական գործողությունների ժամանակ ձեռքի բեկորային վիրավորում է ստացել: Ձեռքի ոսկորները չեն վնասվել, սակայն 9 ջիլ եւ 2 նյարդ է վնասվել: Հոսպիտալում երիտասարդի ձեռքը վիրահատել են, եւ վերքն աստիճանաբար լավանում է: Էդուարդը դեռեւս չի կարողանում լիարժեք գործածել ձեռքը, բայց վստահ է, որ ձեռքի շարժունակությունը, ինչպես վիրաբույժներն են խոստացել, կվերականգնվի:

(լուսանկարում՝ Էրիկ եւ Էդուարդ Մաթեւոսյաններ)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ